Եղիսաբեթ Երկրորդը Մեգան Մարքլին ստիպել է ստուգել ապագա երեխայի մոտ հաշմանդամության առկայությունը
Ամբողջ աշխարհը սպասում է՝ երբ է լույս աշխարհ գալու արքայազն Հարրիի եւ Մագան Մարքլի առաջնեկը։ Այսօր լրատվամիջոցները որոշ գաղտնի փաստեր են հրապարակել Սասեքսի դքսուհու հղիության վերաբերյալ։
Radar Online-ի տվյալներով՝ նախքան Մեգան Մարքլը հանրության կհայտներ հղիության մասին, Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պնդել է, որ դքսուհին թեստ անցի, որը ցույց է տալիս պտղի զարգացման հնարավոր շեղումները։
Խիստ պահանջները պայմանավորված են նրանով, որ թագավորական ընտանիքում արդեն իսկ գրանցվել է զարգացման խնդիրներով երեխաների ծնունդ։ Դա կարող է պայմնավորված լինել այն հանգամանքով, որ եվրոպական միապետական ընտանիքներն այնքան կապված են, որ հիվանդ երեխաների ծնվելու հավանականությունը բավական մեծ է։
«Մեգանն ազնվական ծագում չունի, ինչը, սակայն, նրան չի ազատում հետազոտություններ անցնելուց։ Երբ դքսուհին իմացել է այդ մասին, վշտացել է, սակայն չի կարողացել առարկել, քանի որ նման հարցերը, ինչպես նաեւ բրիտանական միապետության այլ սովորություններ քննարկման ենթակա չեն»,- հայտնել է աղբյուրը։
Թագուհու անհանգստությունը զուր չէ. նրա ազգականներին՝ Ներիսին եւ Քեթրինին, թաքցնում էին հանրությունից մտավոր զարգացման խնդիրների պատճառով։ Իսկ Գեորգ V-ի հինգերորդի երեխան՝ արքայազն Ջորջը, ի ծնե տառապում էր էպիլեպսիայով եւ դայակի հետ փակված էր Սանդրինգեմյան տանը։
Աղբյուրը ՝ News.am