Վիկտորիա Բեքհեմն օգտագործում է սեփական արյունից պատրաստված խոնավեցնող կրեմ
44-ամյա Վիկտորիա Բեքհեմը ծախսել է 1200 ֆունտ ստեռլինգ նոր խոնավեցնող կրեմի համար, որը պատրաստված է իր սեփական արյունից։
Դիզայներն ինստագրամում հայտնել է, որ օգտագործում է Dr Barbara Sturm-ի նոր հակածերացնող կրեմը։ Spice Girls-ի նախկին աստղը տեղեկացրել է, որ կրեմի պատրաստման համար օգտագործվել է իր արյունը՝ սեփական բջիջների բուժող ազդեցության ստեղծման համար։
Վիկտորիան իր հետևորդների ասել է, որ բժիշկ Բարբարա Ստարմը վերցրել է իր արյունն ու ստեղծել այս կրեմը, որն ունի հակաբորբոքային ու վերականգնող հատկություններ։