Սերժ Սարգսյանը չկարողացավ այնքան տրամաբանություն դրսևորել, որ հետագայում այդ ամենը մեր դեմ դուրս չգար
Օրերս մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ նախապատրաստվում է ՀՀ ԱԳՆ Զորհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվի՞ արդյոք ԼՂՀ հակամարտության հարցը քաղաքագետ Գագիկ Համբարյանը Vesti.am-ի հետ զրույցում նշեց. «Իհարկե, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ԱՄՆ-ն հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ անպայման անդրադառնում է արցախյան հիմնահարցի լուծմանը, եթե Պոմպեո -Մնացականյան հանդիպում տեղի ունենա, ապա կարևորագույն հարցերից մեկը կլինի հենց արցախյան հարցի լուծման շուրջ բանակցությունները, որոնք վերջին շրջանում բավականին բարդ են ընթանում»,- ասաց մեր զրուցակիցը: Խոսելով Արցախի բանակցային սեղանի շուրջ վերադարձի մասին քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որի համաձայն Արցախը հայերի կողմից օկուպացված տարածք է և փորձում են հրապարակ դուրս բերել Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, որպես բանակցային կողմի լիիավ մաս: «Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ եթե արցախահայերն ինչ-որ ֆորմատով մասնացում են բանակցություններին, ապա բանակացություններին պետք է մասնակցեն նաև Արցախի տարածքում նախկինում ապրած ադրբեջանցիները ևս: Իհարե սա անընդունելի տարբերակ է, քանի որ մենք շատ լավ գիտենք, որ 1988 թվական, երբ սկսվեց արցախյան գոյամարտը, իսկ դրանից հետո Ադրբեջանի կողմց սանձազերծված պատերազմը Արցախի դեմ, Արցախի բնակչության 76 տոկոսը պաշտոապես եղել են հայեր, ուստի Արցախի հայության հիմքը դրած հայերը չեն կարող ունենալ նույն կարգավիճակը մի ազգի հետ, որի ներկայացուցիչները ի սկզբանե փորձել են ճնշել արցախահայերին, իսկ պատերազմի ընթացքում էլ՝ ֆիզիկապես ոչնչացնել: Արցախի անկախությունը Ադրբեջանի կողմից սանձազերձած պատերազմի արդյունք էր, որն ավատվեց Ադրբեջանի պարտությամբ և Արցախի անկախությամբ: Ադրբեջանական կողմը մինչ օրս փորձում է փաստերը խեղաթյուրել, միջազգային հանրությանը ներկայացնելով իրենց սեփական տեսակետը: Ցավով պետք է նշեմ, որ թե՛ Հայաստանի նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները շատ թույլ են պատասխանում Ադրբեջնից հնչող մեղադրանքներին»,- նկատեց քաղաքագետը: Համբարյանի դիտարկմամբ՝ պաշտոնական Բաքվի համար բացարձակ ձեռնտու չէ Արցախի հանրապետության ներկայացուցիչների վերադարձը բանակցային սեղանի շուրջ, թեև մենք պետք է մեր քաղաքականությունը վարենք, անելով ամեն ինչ, որ պաշտոնական Ստեփանակերտն հնարավորինս ավելի ակտիվ մասնակցի բանակցային գործընթացին: Իսկ թե պատրա՞ստ են արդյոք արցախցիները վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, քաղաքագետը նշեց. «Այո, արցախցիները պատրաստ են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և նրանք ունեն համապատասխան միջոցները, թե՛ դիվանագետների, թե՛ համապատասխան մասնագետների, ովքեր կարող են պաշտոնական Ստեփանակերտի տեսակներները շատ գրագետ մատուցել բանակցային գործընթացքում մասնակցող բոլոր կողմերին, այդ թվում նաև միջնորդներին»: «Թեև հայկական կողմը թույլ է արձագանքում ադրբեջանական կեղծարարություններին, սակայն չեմ կարծում, որ դա կարող է պայմանավորված լինել պատերազմի վտանգի վախով: 28 տարվա ընթացքում մեր արտաքին քաղաքականության բնագավառում ինչպես թույլ եղել ենք, այնպես թույլ էլ մնացել ենք: Մենք չունենք նախահարձակ լինող դիվանագիտություն, ազգային շահերը պրոպագանդող արտաքին: Մենք պետք է միջազգայն հանրության լայն շերտերին մատուցենք արցախյան հիմնահարցի իրական ծագումնաբանությունը և լուծման մեր տեսլականը: Արտաքին քաղաքականության բնագավառի վրա խնայողություներ անելը իր բացասական հետևանքներն անպայման կունենա»,- մեզ հետ զրույցում նշեց բանախոսը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղքականությանը՝ Գագիկ Համբարյանն հիշեցրեց.«Ի սկաբանե նշել եմ՝ այդ արձաագրություները կարող էին օգուտ տալ միայն մեկ դեպքում, եթե խելամիտ ժամկետում՝ մեկ տարվա մեջ, ստորագրվեին, կամ գոնե վավերացվեին երկու երկրների կողմից: Ցավոք սրտի Սերժ Սարգսյանն այդ արձանագություները մինչև վերջի պահը պահեց և մեծ վնաս հացրեց ՀՀ արտաքին քաղաքականությանը: Դրանով մենք սեպ խրեցինք Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, քանի որ շատ սփյուռքահայ կազմակերպություններ ուղղակիորեն պաշտոնական Երևանի այդ քայլը ընդունեցին, որպես դավաճանություն, իսկ պաշոնական Անկարան շատ պրոֆեսիոնալ կերպով այդ արձանագությունները օգտագործեց մեր դեմ: Այս նախաձեռնությունը շատ լավն էր, բայց ցավոք Սերժ Սարգսյանը չկարողացավ այնքան տրամաբանություն դրսևորել, որ հետագայում այդ ամենը մեր դեմ դուրս չգար».
Նյութը` Թամարա Աբրահամյանի
Աղբյուրը ՝ Vesti.am