«Ռեալը» ջնջում է Ռոնալդուին ակումբի պատմությունից

0

Մադրիդի «Ռեալը» քայլեր է կատարում` Թուրինի «Յուվենթուս» տեղափոխված թիմի նախկին հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի դերն ու ձեռքբերումները նվազեցնելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը և ասվածը համեմում փաստերով:

Մասնավորապես նշվում է, որ Ռոնալդուն 9 տարիների ընթացքում «Ռեալի» բազմաթիվ ռեկորդների հեղինակ է դարձել, սակայն նրա տեղափոխությունից հետո «Արքայական ակումբը» որոշել է ազատվել հիշողություններից: Օրինակ, ՈՒԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականի մասին նորության լուսանկարում «Ռեալի» 4 ֆուտբոլիստներն են` Ռամոսը, Վարանը, Մոդրիչն ու Մարսելոն, ում անունները գրված են հաստ տառերով:

Ռոնալդուի մասին, ով Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում` «Ռեալի» հաղթանակի հարցում մեծ ներդրում է ունեցել, հիշատակվում է մեկ անգամ: Ակումբի պաշտոնական կայքում էլ փորձում են քչացնել պորտուգալացու ներկայությունը: Վերջին ձեռքբերումների լուսանկարներում եթե նա կա, ապա միայն հետևի ֆոնում` քիչ նկատելի:

«Պատմություն» և «լեգենդներ» բաժիններն ասոցացվում են այլ ֆուտբոլիստներով: Ակումբային հեռուստաընկերությունում աշխատում են մոնտաժել նրա գոլերը, անգամ գոլային փոխանցումները: Եթե ցանկանում են ներկայացնել ինչ-որ ֆուտբոլիստի, ընտրում են այնպիսի դրվագներ, որոնցում Ռոնալդուն աչքի չի ընկել անգամ որպես գոլային գրոհի համահեղինակ:

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT

Leave A Reply

Your email address will not be published.