«Գրեմմի» մրցանակաբաշխության հաղորդավարուհին լինելու է Ալիշա Կիզը
Հայտնի է դարձել, թե ով է լինելու «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղորդավարուհին: Այդ պաշտոնը ստանձնելու է 37-ամյա Ալիշա Կիզը, ով այդ մրցանակաբաշխության դափնեկիր է եղել 15 անգամ:
«Ես շատ հուզած եմ: Այնքան բան ունենք անելու: Գիտեմ, թե ինչպիսին է բեմ լինելու պատասխանատվությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում նման հնարվորություն ընձեռելու համար: Ինձ հետ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Սա հիանալի է»,-գրել է երգչուհին:
Նա նաև նշել է, որ ուրախ է, որ այս տարի շատ կանայք են հավակնում գլխավոր երաժշտական մրցանակներին:
«Ալիշան այն հազվագյուտ արվեստագետներից է, ով իրական երաժշտական տաղանդը համատեղում է անկեղծ հուզական տեքստերով: Ես կասկած չունեմ, որ շոուն փետրվարին կլինի հատուկ»-նշել է «Գրեմմի» մրցանակաբաշխության պրոդյուսեր Քեն Էրլիխը:
«Գրեմմի» մրցանակաբաշխության 61-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 10-ին