Պելեն գտել է նոր Պելե
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դառնալ նոր Պելե: Նման կարծիք լեգենդար ֆուտբոլիստը հայտնել է «France Football»-ին տված հարցազրույցում:
Պելեն հիշել է աշխարհի առաջնության իր առաջին գավաթը, որը նվաճել էր 17 տարեկան հասակում: Մբապեն նման հաջողություն գրանցել է 19 տարեկանում:
«Նա գրեթե հավասարվել է ինձ: Կարծում եմ, Կիլիանը կարող է դառնալ նոր Պելե»,- ասել է բրազիլացին և հավելել, որ ամենևին չի կատակում:
Ֆրանսիայի հավաքականի կազմում Մբապեն չեմպիոն հռչակվեց 2018 թ.` դառնալով նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Նա Խորվաթիայի ընտրանու դեմ կայացած եզրափակչում դարձավ գոլի հեղինակ, որը նույնպես մտավ պատմության մեջ: Մբապեն երկրորդ երիտասարդ խաղացողն էր, ով գոլ էր խփում «Մունդիալի» վճռորոշ խաղերում:
Առաջին տեղում Պելեն է, ով 1958 թ. եզրափակչում գոլ էր հեղինակել 17 տարեկան հասակում:
Ֆրանսիա-Խորվաթիա խաղից հետո բրազիլացին գրել էր. «Եթե Մբապեն շարունակի կրկնել իմ ռեկորդները, ստիպված կլինեմ խաղակոշիկներիս վրայից փոշին թափ տալ»:
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT