Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Ջոն Լեջենդի ծննդյան օրվա երեկույթին
Երաժիշտ Ջոն Լեջենդը դեկտեմբերի 28ին 40 տարեկան է դարձել, սակայն իր ծննդյան օրը որոշել է նշել հիմա, և այդ առիթով կազմակերպված տոնական երեկույթին հրավիրել է նաև Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին, ինչպես նաև Քորթնի Քարդաշյանին, Քրիս Ջեններին ու այլ աստղերի:
Ծննդյան օրվա երեկույթը թեմատիկ է եղել, շատ նման Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի ոգուն: Լեջենդը սպիտակ սմոքինգով է եղել, իսկ նրա կինը՝ Քրիսսի Թեյգենը, ոսկեգույն զգեստով:
Ջոնն ու Քրիսսին իրենց հյուրերի հետ ֆոտոսեսիա են կազմակերպել հատուկ դիզայնով զարդարված սենյակում: Այն նմանվել է իսկական կազինոյի՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով: Կադրերը գունագեղ ու վառ են ստացվել: Տպավորիչ լուսանկարները մեծ տարածում են գտել համացանցում: