«Ադամանդե» շուրթերը Գինեսի ռեկորդների գրքում
Բառացիորեն թանկարժեք շուրթերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ավստրալիայի Պերտ քաղաքում ոսկերչական ընկերությունը՝ Rosendorff Diamonds-ը, իր հիսուներորդ տարեդարձի պատվին կերպար է ստեղծել Չարլի Օկտավիա անունով մոդելի վրա: Գրում է Rambler.ru-ն։
Աղջիկը դարձավ իրական ադամանդե շութերի սեփականատերը: Սկզբում շրթունքները պատվեցին սև շրթներկով, իսկ հետո սոսնձով ամրացվեց 126 ադամանդ: Դիմահարդարը նկարահանել է ընթացքը, որը տևել է գրեթե երկուսուկես ժամ:
Ադամանդի ընդհանուր քաշը կազմում էր մոտ 23 կարատ, իսկ ընդհանուր արժեքը` 540 հազար ԱՄՆ դոլար:
Աղբյուրը ՝ Lurer.com