«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության հաղթողները
Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում երեկ՝ հունվարի 13-ին կայացավ «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխությունը (“Critics’ Choice Awards”), որը հաջորդեց «Ոսկե գլոբուսին» և նույնպես լի էր անակնկալներով:
Եկեք ամփոփենք մրցանակաբաշխությունը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա/Roma» սև ու սպիտակ ինքնակենսագրական գործը, որը «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հաղթողն է: Այս անվանակարգում “Roma”-ի հետ մրցնում էին «Սև հովազ/Black Panther», «Սև կլանացի/Blackkklansman», «Եթե Բիյլ փողոցը կարողանար խոսել/If Beale Street Could Talk», «Եվ ծնվեց աստղը/A Star Is Born», «Իշխանություն/Vice», «Կանաչ գիրքը/Green book», «Ֆավորիտը/The Favourite», «Առաջին մարդը/First man» և «Մերի Պոպինսը վերադառնում է/Mary Poppins Returns» ֆիլմերը:
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Քրիստիան Բեյլը “Vice” ֆիլմով: Այս անվանակարգում Բեյլը լուրջ մրցակիցներ ուներ. Բրեդլի Քուփերը(“A Star Is Born”), Ուիլեմ Դեֆոն (“At Eternity’s Gat”), Ռայան Գոսլինգը, Իթան Հոուքը (“First Reformed”), Ռամի Մալեքը (“Bohemian Rhapsody”) և Վիգո Մորտենսոնը (“Green book”) պայքարում էին լավագույնը կոչվելու համար:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեցին միանգամից երկու դերասանուհի՝ Գլեն Քլոուզը “Wife” և Լեդի Գագան (“Star is born”) ֆիլմի համար:
Այս անվանակարգում առաջադրվել էին Յալիցա Ապարիսիոն (“Roma”), Էմիլի Բլանթը (“Mary Poppins Returns”), Թոնի Կոլեթը (“Hereditary”), Օլիվիա Քոլմանը (“The Favourite”) և Մելիսա ՄաքՔարթնին (“Can You Ever Forgive Me?”):
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մահերշալա Ալին “Green Book” ֆիլմով, որը ստվերում թողեց Թիմոթի Շալամեին (“Beautiful Boy”), Ադամ Դրայվերին (“BlacKkKlansman”), Սեմ Էլիոթի (“A Star Is Born”), Մայքլ Բի Ջորդանի (“Black Panther”) և Ռիչարդ Գրանտինն (“Can You Ever Forgive Me?”):
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Ռեջինա Քինգը “If Beale Street Could Talk” ֆիլմով: Ռեջինայի հետ այս անվանակարգի համար մրցում էին Էմի Ադամսը (“Vice”), Քլեր Ֆոյը (“First Man”), Նիքոլ Քիդմանը (“Boy Erased”), Էմմա Սթոունը (“The Favourite”) և Ռեյչել Վայսը (“The Favourite”) հետ:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղեց Ալֆոնսո Կուարոնն իր “Roma” շատ գեղեցիկ և հուզիչ ֆիլմով: Այս անվանակարգում Ալֆոնսոյի մրցակիցներն էին Դեմիեն Շազելը (“First Man”), Բրեդլի Քուփերը (“A Star Is Born”), Պիտեր Ֆարելլին (“Green Book”), Յորղոս Լանտիմոսը (“The Favourite”), Սպայք Լին (“BlacKkKlansman”) և Ադամ ՄաքՔեյը (“Vice”):
«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթել է Փոլ Շրյոդերի «Առաջին բարեփոխվածը/First Reformed», իսկ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ Բարի Ջենքինսի «Եթե Բիյլ փողոցը կարողանար խոսել/If Beale Street Could Talk» ֆիլմը:
«Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգում կրկին հաղթել է Ալֆոնսո Կուարոնի “Roma” ֆիլմը:
«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթել է Թոմ Քրոսը, որի բազմաչարչար աշխատանքի շնորհիվ “First Man”-ը ստացել է իր վերջնական տեսքը:
«Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթել է Ռութ Կարտերը “Black Panther” ֆիլմի համար, իսկ «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» անվանակարգում հաղթել է”Vice” ֆիլմը:
«Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել “Black Panther” ֆիլմը:
«Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում հաղթել է Յորղոս Լանտիմոսի “The Favourite” ֆիլմը:
«Լավագույն կատակերգություն» անվանակարգում միաձայն հաղթել է “Crazy Rich Asians” ֆիլմը, իսկ կատակերգության ժանրում «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում համապատասխանաբար հաղթել են Քրիստիան Բեյլը (“Vice”) և Օլիվիա Քոլմանը (“The Favourite”):
«Լավագույն կոմպոզիտոր» ՝ Ջասթին Գուրվից (“First Man”),
«Լավագույն օտարալեզու ֆիլմ»՝ “Roma” (Ալֆոնսո Կուարոն),
«Լավագույն երգ» ՝ “Shallow” (“A Star Is Born”):
«Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Ամերիկացիներ/The Americans»,
«Սերիալի լավագույն դերասան» (դրամա)՝ Մեթյու Ռիզ (“The Americans”),
«Սերիալի լավագույն դերասանուհի» (դրամա)՝ Սանդրա Օ (“Killing Eve”),
«Երկրորդ պլանի սերիալի լավագույն դերասան» (դրամա)՝ Նոա Էմերիխ (“The Americans”),
«Երկրորդ պլանի սերիալի լավագույն դերասանուհի» (դրամա)՝ Թենդի Նյուտոն (“Westworld”)
«Լավագույն կատակերգական սերիալ»՝ «Զարմանահրաշ միսիս Մեյզել/The Marvelous Mrs. Maisel»,
«Սերիալի լավագույն դերասան» (կատակերգություն) ՝Բիլի Հեյդեր (” Barry”),
«Սերիալի լավագույն դերասանուհի» (կատակերգություն) ՝Ռեյչել Բրոսնախեմ (“The Marvelous Mrs. Maisel”),
«Երկրորդ պլանի սերիալի լավագույն դերասան»(կատակերգություն) ՝Հենրի Ուինքլեր (“Barry”),
«Երկրորդ պլանի սերիալի լավագույն դերասանուհի» (կատակերգություն) ՝Ալեքս Բորշթեյն (“The Marvelous Mrs. Maisel”):
«Լավագույն մինի-սերիալ»՝ «Ջանի Վերսաչիի սպանությունը/The Assassination of Gianni Versace: American Crime Story»,
«Լավագույն դերասան» (մինի-սերիալ)՝ Դարեն Քրիս (“The Assassination of Gianni Versace: American Crime Story”)
«Լավագույն դերասանուհի» (մինի-սերիալ)՝ Էմի Ադամս (“Sharp Objects”.
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» (մինի-սերիալ)՝ Բեն Ուիշոու (“A Very English Scandal”),
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (մինի-սերիալ)՝ Պատրիշա Կլարկսոն (“Sharp Objects”):