Ռուբեն Մաթևոսյանն իր ծննդյան օրվա և մշակույթի նախարարության փակման մասին
Այսօր երգիչ,ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանի 78 ամյակն է։ Armdaily.am-ի հետ զրույցում Մաթևոսյանը նշեց, որ հունվարի 12-ն իր անձնագրային տարեդարձն է.« Իրականում ես ծնվել եմ դեկտեմբերի 12-ին»։
Մաթևոսյանն ասաց, որ արդեն տարեդարձը նշել են. «Ծննդյանս օրը գալիս են հարազատներս, ընտանիքիս անդամները։
Այն մարդիկ, ովքեր առանց հրավերի էլ կարող են գալ, քանի որ ես հատուկ հրավեր ոչ ոքի չեմ անում»։ Երգիչը նշեց, որ նվերներին էական նշանակություն չի տալիս.«Ես ավելի շատ սիրում եմ նվիրել, քան՝ ստանալ»։
Ռուբեն Մաթևոսյանն անդրադարձավ նաև Մշակույթի նախարարության փակվելուն. «Ես չեմ կարծում, որ նախարարությունը կփակվի, քանի որ հայ ազգը մշակութասեր է, մշակույթը մեր մեջ է