Պրոխոր Շալյապինի եւ Ջիգարխանյանի նախկին կնոջ լուսանկարն՝ անկողնուց
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ 40-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, տոները անցկացրել է ոչ պակաս սկանդալային Պրոխոր Շալյապինի հետ։ Վիտալինան եւ նրա 35-ամյա սիրելին Instagram-ում համատեղ լուսանկար են հրապարակել, որն արվել է անկողնում։
Մեկնաբանություններում երաժիշտը հետեւորդներին շնորհավորել է Հին նոր տարվա առիթով, իսկ Վիտալինան հետաքրքրվել է՝ ինչպես են նրանք անցկացրել տոները։
Երկու տարի առաջ Վիտալինան բաժանվել է Արմեն Ջիգարխանյանից, սակայն նախկին ամուսինները մինչ այժմ շարունակում են պարզաբանել հարաբերությունները։
Ավելի վաղ Վիտալինան եւ Պրոխորը մասնակցել են Մալախովի հաղորդմանը, որի ընթացքում Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան հասարակության դատին է ներկայցրել մերկ լուսանկարները, որոնց պատճառով իրեն շանտաժի են ենթարկել։ Նա երկու լուսանկար է հրապարակել, որոնցում ամբողջությամբ մերկ է։
Աղբյուրը ՝ News.am