Ձիերի վարսահարդարը. երիտասարդ կինը կենդանիներին վերածում է արվեստի քայլող գործերի

0

Բրիտանիայում բնակվող 30-ամյա Մելոդի Հեմսը, որը զբաղվում է ձիերին խուզելով, հայտնի է դարձել ինքնատիպ աշխատանքների շնորհիվ:

Ինչպես գրում է Oddity central-ը, երիտասարդ կինը ձիերի մազերը խուզելով իրական արվեստի գործեր է պատկերում կենդանիների մարմիններին:

Այս գործով նա սկսել է զբաղվել 9 տարեկանից և երկու տասնամյակի ընթացքում կատարելագործել է իր հմտությունները:

Առաջին փորձը 9 տարեկանում նա կատարել է իրենց ընտանեկան պոնիի վրա: Կենդանու մոտ Կուշինգի հիվանդություն է եղել, որի պատճառով նրա մոտ բրդի հաստ շերտ էր առաջանում, որը չէր փոխվում շոգ եղանակներին:

Աղջիկը մշտապես կտրել է ձիու մազերը, սակայն նա նաև մեծ սեր է ունեցել արվեստի նկատմամբ և ժամանակի հետ սկսել է գործադրել իր նկարչական ունակությունները՝ համատեղելով վարսահարդարի աշխատանքի հետ: Այժմ նա երկրով մեկ հայտնի է որպես «ձիերի վարսահարդար»:

 

Աղբյուրը ՝ 3 MILION Magazine

Leave A Reply

Your email address will not be published.