«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կարող Է անցկացվել առանց հաղորդավարի

0

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւի՝ «Օսկար»-ի հանձնման արարողությունն այս տարի կարող Է անցկացվել առանց հաղորդավարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով իրազեկված անձանց:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում, ինչպես նշում Է հրատարակությունը, հեղինակավոր պարգեւի հանձնման ոչ մի արարողություն չի անցկացվել առանց հիմնական հաղորդավարի, բայց նման հեռանկարն իրական դարձավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգակ դերասան Քեւին Հարթը հրաժարվեց այդ դերից հոմոֆոբիայի վերաբերյալ իր հասցեին հնչած մեղադրանքներից հետո:

 

Картинки по запросу oskar not host

Արարողության կազմակերպիչներն այժմ քննարկում են մշակույթի հայտնի գործիչների մի ամբողջ խումբ բեմ դուրս բերելու հնարավորությունը, որոնք հերթականությամբ հաղթողներին կներկայացնեն առանձին անվանակարգերում: Հանդեսի տվյալներով՝ կազմակերպիչները վերստին Քեւին Հարթին հրավիրելու գաղափարից լիովին հրաժարվել են այն բանից հետո, երբ նա իր հարցազրույցներից մեկում հասկանալ Է տվել, որ ինտերնետ-թրոլների զոհ Է դարձել: Մինչդեռ դերասանից սպասում Էին, որ նա ներողություն կխնդրի անհաջող կատակների համար: Առանց հաղորդավարի «Օսկար»-ները վերջին անգամ հանձնել են ուղիղ 30 տարի առաջ, երբ արարողության ընթացքում ներածական մենախոսության փոխարեն ցուցադրվել Է 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին արարողությանը միանգամից չորս հաղորդավար Է եղել, այդ թվում՝ հանրաճանաչ կատակերգու Բոբ Հոուփը, իսկ 1987 թվականին՝ երեքը: «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին «Դոլբի» (Հոլիվուդ) թատրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը..

Leave A Reply

Your email address will not be published.