Ռիհաննան ցուցադրել է Սուրբ Վալենտինի տոնի առիթով ստեղծված ներքնազգեստի նոր հավաքածուն
Ռիհաննան ցուցադրել է Savage x Fenty ի ներքնազգեստի նոր հավաքածուն, որը նվիրված է Սուրբ Վալենտինի տոնին: Գովազդում Ռիհաննան վարդագույն ներքնազգեստով է, որը զարդարված է տոնի խորհրդանիշ սրտերով: Ռիհաննան երկար, կարմիր ձեռնոցներով է, իսկ գլխին յուրահատուկ զարդարանք է կրում:
Savage x Fenty ի ներքնազգեստը, որով լուսանկարվել է Ռիհաննան, 6 000 դոլար արժե: Այն արդեն հնարավոր է պատվիրել : Նոր հավաքածուն նախատեսված է ամենատարբեր կազմվածքի տեր կանանց համար: