Հայտնի է Ա սերիայի «Ոսկե աղբաման» մրցանակի «դափնեկիրը»

0

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Նիկոլա Կալինիչը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Ա սերիայի 2017/18 մրցաշրջանի վատագույն տրանսֆեր՝ ստանալով «Ոսկե աղբաման» «մրցանակը»:

Նիկոլա Կալինիչը 2017/18 մրցաշրջանից առաջ վարձավճարով տեղափոխվել էր «Միլան», ու չնայած խփած 6 գնդակներին՝ երկրպագուները նրան ճանաչել են վատագույն տրանսֆեր: Քվեարկությունն իրականացրել է Calciobidoni.it կայքը:

Կալինիչը ստացել է ձայների 49%-ը: Հավակնորդների թվում են եղել նաև Մարկո Պյացան, Էնրիկե Դալբերտը, Պատրիկ Շիկը, Ժոաո Մարիոն, Բենեդիկտ Հովեդեսը, Հական Չալհանօղլուն և Անդրե Սիլվան:

Նշենք, որ նախորդ ամառ Կալինիչը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»:

Image result for Նիկոլա Կալինիչ

Աղբյուրը ՝ VNEWS

Leave A Reply

Your email address will not be published.