Թեյ՝ նրանց համար, ովքեր չեն կարողանում հրաժարվել ծխախոտից
Այս թեյը նրանց համար է, ովքեր չեն կարողանում ազատվել ծխելու վնասակար սովորությունից: Այն պատրաստվում է ընդամենը երկու բաղադրիչից, և օրական 1-2 անգամ թեյը խմելուց հետո ծխելու ցանկությունը նկատելիորեն նվազում է:
Այս թեյը կարգավորում է նաև մարսողությունը, թարմացնում է մաշկը, առողջ երանգ է հաղորդում դրան, թոքերը մաքրում է վնասակար նյութերից:
Հարկավոր է հավասար քանակությամբ՝ մեկական ճաշի գդալ ճահճախնկենի և հազարածաղիկ վերցնել, վրան 800 գ ջուր լցնել, 20 րոպե եռացնել, թողնել 3 ժամ, որ թրմվի, ապա խմել՝ ինչպես թեյը՝ վրան կիսով չափ եռացրած ջուր լցնելով:
Աղբյուրը ՝ Life Panarama.am