Warner Bros.-ը ֆիլմ կթողարկի Բարբի տիկնիկի մասին
Mattel Inc. խաղալիքներ արտադրողը եւ Warner Bros. Pictures Group կինոստուդիան միավորվել են ֆիլմ նկարահանելու համար, որի հերոսները կդառնան Barbie շարքի տիկնիկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է Mattel-ի հաղորդագրության մեջ, ֆիլմում, որի նկարահանումները դեռ չեն սկսվել, գլխավոր դերակատարը կլինի ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որն անցյալ տարի «Օսկար»-ի Էր անվանակարգվել «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» կինոնկարի համար:
«Barbie-ն ամենաուղենիշային ֆրանշիզաներից մեկն Է աշխարհում, եւ մենք երջանիկ ենք այն մեծ Էկրան փոխադրել Warner Bros.-ի եւ Մարգո Ռոբիի հետ միասին»,-հայտարարել Է Mattel-ի տնօրենների խորհրդի նախագահ Ինոն Քրեյզը: Ավելի վաղ Mattel-ն արդեն փորձել Էր Sony Pictures կինոստուդիայի հետ ֆիլմ նկարահանել Barbie տիկնիկների աշխարհի մասին, բայց տարբեր խնդիրների պատճառով նախագիծը դադարեցվել Էր:
Ըստ լուրերի, տիկնիկի դերը կարող Էին խաղալ Էնն Հեթեուեյը կամ կատակերգական դերասանուհի Էմի Շումերը: 2018 թվականի սեպտեմբերին Mattel-ն ստեղծել Է հատուկ ստորաբաժանում, որն զբաղվում Է ընկերությանը պատկանող բրենդների մոտիվներով կինոնկարների ստեղծմամբ: Mattel Films ստորաբաժանումը գլխավորել Է հայտնի պրոդյուսեր Ռոբի Բրեները, որն աշխատել Է «Գնորդների դալլասյան ակումբը» օսկարակիր ֆիլմի վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը