Բրուքլին Բեքհեմը ընկերուհում ծանոթացրել է ծնողների հետ
19-ամյա Բրուքլին Բեքհեմը, կարծեք թե, մինչև ականջները սիրահարված է 21-ամյա մոդել Հանա Քրոսին ու որոշել է նրան ծանոթացնել ծնողների հետ։
Հանդիպումը կայացել է Kent & Curwen բրենդի պրեզենտացիայի ժամանակ, որն անցկացվել է Լոնդոնում տղամարդկանց նորաձևության շաբաթվա շրջանակներում Two Temple Place պատկերասրահում։
Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները Բրուքլինի ու Հանայի հետ միասին մեկ սեղանի շուրջ էին նստած, որից հետո նաև ներկայացել են լուսանկարիչների առաջ։
Նշվում է, որ Բրուքլինն արդեն մի քանի մոդելների հետ սիրավեպ է ունեցել, որոնցից ամենաերկարատևն ու լուրջ հարաբերությունները եղել են դերասանուհի Խլոե Մորեցի հետ։