Ավելի քան 10 կիլոգրամ. նրանք կարողացել են հաղթել ավելորդ քաշի դեմ պայքարում
Աստղեր, ովքեր կարողացել են կամքի ուժ դրսեւորել ու նկատելիորեն նիհարել 2018թ.-ի ընթացքում։
Քելի Քլարքսոն
Երգչուհին միշտ հակված է եղել ավելորդ կիլոգրամներ կուտակելուն։ Վերջերս բժիշկները վահանաձեւ գեղձի հիվանդություն են ախտորոշել, ինչից հետո երգչուհին սկսել է լրջորեն հետեւել սննդակարգին եւ նիհարել է 20 կիլոգրամով։
Քլոե Քարդաշյան
2018թ.-ի ապրիլին Քլոե Քարդաշյանն առաջին անգամ մայր է դարձել, իսկ հիմա ավելի գեղեցիկ տեսք ունի, քան հղիությանը նախորդող շրջանում։ Քլոեն կարողացել է ազատվել ավելի քան 15 կիլոգրամից ակտիվ պարապմունքների եւ առողջ սնվելու շնորհիվ։
Մրայա Քերի
Երգչուհին ամբողջ կյանքի ընթացքում մեկ նիհարում է, մեկ՝ գիրանում։ 2017թ.-ին Մրայա Քերին ստամոքսի փոքրացման վիրահատության է դիմել, ինչից հետո նկատելիորեն նիհարել է։
Քայլի Ջեններ
Քարդաշյան-Ջեններ ընտանիքում այս տարի երեք երեծա է ծնվել։ Քայլին այս տարի առաջին անգամ մայր է դարձել։ Հղիության ընթացքում նա գիրացել է 11 կիլոգրամով, իսկ ծննդաբերությունից երկու շաբաթ անց գրեթե ամբողջությամբ ազատվել էր դրանցից։ Քայլին հետեւում է հատուկ սննդակարգի՝ օրվա ընթացքում օգտագործում 1500 կալորիա, չի օգտագործում շաքար եւ ածխաջրեր։
Բլեք Լայվլի
Բլեք Լայվլին միշտ իդեալական մարմին է ունցել, բայց ծննդաբերությունից հետո դժվարությամբ է վերադարձել կազմվածքին։ Վերջին հղիության ընթացքում նա գիրացել է ավելի քան 27 կիլոգրամով, որոնցից մեծ դժվարությամբ է ազատվել։ Նրան օգնել են նիհարել հաճախակի մարզումներն անհատական մարզիչ հետ։
Աղբյուրը ՝ News.am