Թոփ 5 ամենատիտղոսակիր ըմբիշներն անկախ Հայաստանում
Ըմշամարտը՝ որպես Հայաստանում ամենատարածված սպորտաձևերից մեկը, անկախությունից հետո բազմաթիվ չեմպիոններ ու մեդալակիրներ է տվել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերում:
Չնայած մեդալակիր մարզիկների մեծ թվին, նրանցից որոշները չափազանց մեծ ավանդ ունեն սպորտաձևի տարածման ու հեղինակության բարձրացման գործում: Vnews.am-ը առանձնացրել և ձեզ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ամենատիտղոսակիր ըմբիշների 5-յակը:
5. Արմեն Նազարյան – 9 մեդալ
1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերում դարձել է Հայաստանի առաջին ոսկե մեդալակիրը:
4. Արայիկ Գևորգյան- 11 մեդալ
Հայաստանի պատմության միակ ազատոճային ըմբիշն է, ով 3 անգամ նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալ:
3.Ռոման Ամոյան- 13 մեդալ
16 տարվա ընդմիջումից հետո, 2008 թվականի օլիմպիական խաղերում ըմբշամարտում նվաճել է մեր առաջին մեդալը:
2. Արսեն Ջուլֆալակյան- 14 մեդալ
13 տարվա ընդմիջումից հետո, 2014թ.ին, Տաշքենդում նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը:
1.Արթուր Ալեքսանյան- 18 մեդալ
Առաջին հունահռոմեկան ոճի ըմբիշն է, ով 4 անգամ նվաճել է Եվրոպայի հաղթողի կոչումը: