Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը սպասում են չորրորդ երեխային
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը, ովքեր երբեք չեն թաքցրել, որ ցանկանում են մեծ ընտանիք ունենալ, ծնողներ կդառնան չորրորդ անգամ, հաղորդում է US WEEKLY-ն։
Երեխային կկրի ու լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։ Զույգի երրորդ երեխային՝ 11-ամյա Չիկագոյին եւս լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, եւ զույգը որոշել է օգտագործել այդ ժամանակվանից մնացած էմբրիոնը։ Մայիսին կծնվի Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին.
Քիմ Քարդաշյանն ու երաժիշտ Քանյե Ուեսթը երեք երեխա ունեն՝ 5-ամյա Նորթը, 3-ամյա Սեինթը եւ 11-ամյա Չիկագոն։ Ըստ հրատարակության՝ աղբյուրը նաեւ հայտնել է, որ 38-ամյա Քարդաշյանը միշտ ցանկացել է չորս երեխա ու ունենալ։