Երկրներ, որտեղ Ձմեռ պապ երբեք չի այցելում
Տոնական ուտեստների, մրգերի, հատկապես մանդարինի անուշ բույրը մեզնից յուրաքանչյուրին հուշում է մոտեցող Նոր տարվա գալուստը: Այնուամենայնիվ, աշխարհում կան երկրներ, որտեղ հունվարի 1-ի գիշերը ոչ միայն չեք տեսնի մանդարիններ ու շամպայն, այլև հենց տոնի մասնակիցներին: Որոշ երկրներում, Ամանորի տոնակատարությունն արգելված է, իսկ օրինախախտները կարող են նույնիսկ ձերբակալվել: Սաուդյան Արաբիա. Նոր տարին ամենապահպանողական մուսուլմանական երկրում արգելված է օրենսդրորեն 2013թ.-ից:
Օրենքի պահպանմանը հետևում է կրոնական ոստիկանությունը: Հարավային Կորեա. Հունվարի 1-ը Կորեայում աշխատանքային չէ: Սակայն երկրի բնակիչներն այն օգտագործում են ոչ թե տոնածառի ներքո կազմակերպվող տոնախմբության, այլ հարազատներին և ընկերներին հանդիպելու համար: Իսկ Նոր տարին կորեացիները նշում են փետրվարին՝ լուսնային օրացույցով: Հնդկաստան. Հնդկաստանում աստվածներն ու տոներն այնքան շատ են, որ այլ երկրից ժամանած անձը կարող է իրեն «հոգեպես դատարկված» զգալ: Սակայն, ով նշում է այդ տոնը, կարող է աշխատավայրում ազատ օր վերցնել: Այս երկրում հարգում են բոլոր հայացքներն ու ավանդույթները, և ոչ միայն կրոնական: Չինաստան. Չինաստանում նույնպես Նոր տարին չեն նշում հունվարի 1-ին: Չինացիներն ունեն իրենց՝ «լողացող» Նոր տարին, որը համընկնում է հունվարի կամ փետրվարի օրերից մեկին: Այդ օրը Չինաստանի քաղաքների փողոցներում կարելի է տեսնել գույնզգույն տիկնիկներ և վիշապներ: Իրան. Իրանում դուք մանդարին կգտնեք, բայց ոչ ալկոհոլ, որն այստեղ արգելված է: Պարսկական մշակույթի կրողները հունվարի 1-ը տոն չեն համարում: Նրանք մարտի 21-ին նշում են իրենց Նովրուզը:
Նյութի աղբյուրը` Yelaket.am