Միշել Օբաման առաջ է անցել Հիլլարի Քլինթոնից ԱՄՆ ամենահայտնի կանանց վարկանիշային աղյուսակում
Արդեն մոտ 70 տարի Gallup-ը հարցում է անցկացնում ամերիկացիների շրջանում՝ պարզելու այն կնոջը, որն ամենաշատն է հմայում իրենց։ Վերջին 17 տարիներին առաջատարը Հիլլարի Քլինտոնն էր, սակայն ոչ այս տարի։ Առաջին անգամ նրա տեղը զբաղեցրել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման։
Բարաք Օբամայի կինը վերջին ամիսներին առավել հաճախ է հանդիպումներ կազմաերպում տարբեր նահանգներում՝ պատմելով իր նոր գրքի՝ «Դառնալով», մասին։ Հարցվածների մեծ մասը նշել է, որ հմայվում է Միշել Օբամայով։
Տարեկան կազմվող վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնում է հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, երրորդ տեղում է Հիլլարի Քլինտոնը, ում հաջորդում է ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Մելանիա Թրամփը։
Առաջին տասնյակում են նաև թագուհի Ելիզավետա II-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, դատավոր Ռութ Բադեր Գինսբուրգը, դերասանուհի և հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ամերիկացի քաղաքական գործիչ Նիկի Հեյլին ու պակիստանցի գրող Մալալա Յուսուֆզայը: