Հրուշ Աճեմյանը Սուրբ Ծննդի առիթով Քլոե Քարդաշյանի համար նվեր է պատրաստել
Հոլիվուդում հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը Սուրբ Ծննդի առիթով Քլոե Քարդաշյանի համար նվեր է պատրաստել՝ ոսկե շղթա և կախազարդ հայկական ոճով։ Կախազարդի վրա հայրերեն տառերով Քարդաշյան ազգանունն է։
Հրուշը գրեթե միշտ ապահովում է Քարդաշյան քույրերի գրիմը նկարահանումների համար, ամենաօրյա դիմահարդարումը, նրանց օգնում պատրաստվել:
Աճեմյանը Քարդաշյան ընտանիքի մտերիմ ընկերն է և Կալիֆոռնիայի ամենաապահովված կանանցից մեկը։
Առայժմ չի հաղորդվում՝ ինչ է նվիրել Քարդաշյանն Աճեմյանին:
Աղբյուրը ՝ Vesti.am