Շեյքը հայտնվել է մեքսիկական Vogue-ի շապիկին
Բոլորովին վերջերս Շեյքը մասնակցում էր Versace-ի արշավին։ Մոդելը դարձել է նաեւ Marc Jacobs-ի կոստմետիկայի հավաքածուի դեմքը եւ մասնակցել ներքնազգեստի ապրանքանիշի գովազդին։ Այս անգամ Շեյքը հայտնվել է մեքսիկական Vogue-ի շապիկին եւ լուսանկարը հրապարակել Instagram-ի իր էջում։
Մոդելն, ինչպես միշտ, հրաշալի տեսք ունի։ Երկրպագուներին զարմացրել է դիրքը, որով մոդելը լուսանկարվել է ամսագրի շապիկի համար։ Այն բնորոշ չէ դիրքերին, որոնք սովոր ենք տեսնել ամսագրերի շապիկին, բացի այդ՝ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ռուս մոդելը մերկ է։
Երիտասարդ մայրիկը նույնիսկ անհասկանալի դիրքում չի դադարում աշխարհի ամենացանկալի կանացից մեկը լինել։