Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը Ծննդյան տոների համար գնումներ են կատարել առևտրի կենտրոնում, որը փակ է եղել մյուս այցելուների համար
Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը Ծննդյան տոների համար գնումներ են կատարել ԼոսԱնջելեսի Grove առևտրի կենտրոնում, որի մուտքը հսկել են թիկնապահներն ու մյուս այցելուներին թույլ չեն տվել ներս մտնել:
Այնուամենայնիվ, որոշ այցելուներ կարողացել են լուսանկարել Ջենիֆերին՝ ներս մտնելիս: Նա կաշվից կոմբինեզոնով է եղել ու երկարաճիտ կոշիկներով: Ջենիֆերը նոր զգեստներ ու կոսմետիկա է ընտրել իր համար, իսկ այդ ընթացքում Ալեքսը, բազկաթոռին նստած, համբերատար սպասել է նրան: