Հենրիխ Մխիթարյան. «Կվերադառնամ ավելի ուժեղ»

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել և կվերադառնա շուրջ 6 շաբաթից: Նա մարզումները կվերսկսի հաջորդ տարվա փետրվարին: Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին` իրեն աջակցելու համար:

«Զգացված եմ բոլոր այն մաղթանքներից, որոնք վերաբերում են իմ շուտափույթ ապաքինմանը: Շնորհակալ եմ բոլորիցդ: Կվերադառնամ ավելի ուժեղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխը վնասվածքն ստացել էր Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Տոտենհեմի» դեմ կայացած խաղում և փոխարինվել էր առաջին խաղակեսից հետո:

Похожее изображение

Leave A Reply

Your email address will not be published.