UFC-ի բռնցքամարտիկը նռնակի պայթյունից տուժել է

0

Բրազիլացի բռնցքամարտիկ Ալեքս Օլիվեյրան, ով հանդես է գալիս UFC-ում, հայրենիքում տուժել է նռնակի պայթյունից: Նա իր մեքենայով գնացել է լիցքավորման, ճանապարհին տեսել է, որ իր ընտանիքի անդամները վիճում են ինչ-որ մարդկանց հետ: Մարզիկի բնութագրմամբ` այդ մարդիկ զինված են եղել: Օլիվեյրան կանգ է առել և փորձել է պարզել իրավիճակը:

 

«Այդ մարդկանցից մեկը զենքն ուղղել էր ընտանիքիս անդամներից մեկի վրա այն ժամանակ, երբ բոլորը հրում էին միմյանց: Այդ մարդկանց մոտ կային նռնակներ, ատրճանակներ, դանակներ: Նռնակը նետեցին իմ ուղղությամբ և բեկորները դիպան ոտքիս»,- պատմել է Օլիվեյրան, ում հասցրել են հիվանդանոց և որտեղ նա վիրահատության է ենթարկվել:

 

Աղբյուրը ՝ Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.