«Շենգավիթ» ԲԿ-ում նորածինները Սանտայի հագուստ են կրել (լուսանկարներ)
«Շենգավիթ» ԲԿ-ում նորածինները նորաթուխ մայրիկներին հանդիպեցին փոքրիկ Սանտայի հագուստով: Այս օրերին «ամանորյա հրաշքներին» տոնական կերպարով դիմավորելը ավանդույթ է այս բժշկական կենտրոնում:
«Շենգավիթ» ԲԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը նշեց, որ այսօր նոր հագուստ կրել էր 12 երեխա: «Մենք արդեն հինգ տարի շարունակ այս ավանդույթը պահում ենք և փորձում ենք այս նախատոնական օրերին մի անակնալ մատուցել ծնողներին` իրենց երեխաներին այս ամանորյա զգեստներով ուղեկցել իրենց մոտ, որը շատ մեծ ուրախություն է պարգևում նրանց»,-ասաց նա:
ԲԿ տնօրենը նշեց, որ այս ավանդույթը տևելու է մինչև հունվարի վեցը: Նա նշեց, որ ցուցանիշները` տղաների և աղջիկների ծննդի հետ կապված, գրեթե հավասար է, և զրուցելու ընթացքում նրան հայտնեցին նաև, որ այդ պահին ևս հինգ տղա և մեկ աղջիկ են ծնվել:
Բացի այդ, ԲԿ-ում տոնածառը զարդարված էր մանկական տարբեր թեմատիկայով, և նրանք, ովքեր աղջիկ երեխա էին ցանկանում, լարում էին աղջիկներին համապատասխան խաղալիքները, ովքեր տղա` տղաների խաղալիքները:
Աղբյուրը ՝ Lurer.com