Քսենիա Սոբչակը մեկնաբանել, բայց չի հերքել ամուսնուն դավաճանելու լուրերը

0

37-ամյա Քսենիա Սոբչակը եւ նրա 46-ամյա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, ըստ լուրերի, 5 տարվա ամուսնական հարաբերություններից հետո բաժանվում են։ Աստղային ընտանիքնի մտերիմներն արդեն իսկ հաստատել են տեղեկությունները՝ հայտնելով նաեւ ամուսնալուծության պատճառը։ Ըստ լուրերի՝ Քսենիա Սոբչակն ամուսնուն դավաճանել է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Սոբչակն ու Վիտորգանը քննարկումների տեղիք տվեցին նաեւ՝ հանելով ամուսնական մատանիները։ Օրեր անց Սոբչակը մեկնաբանել է իրավիճակը՝ խնդրելով չխառնվել անձնական կյանքին։

 

Image result for ksenia sobchak husband

«Լսեք այս խորհուրդը։ Հնարավոր է՝ ի վիճակի չեք այն միանգանից հասկանալ, բայց ուղերձը շատ պարզ է՝ մի խառնեք, մի դատեք, դուք ոչինչ եք՝ ուրիշին փոխելու համար։ Ձեր գործը չէ։ Դուք նախատեսված չեք դա անելու համար։ Ապրեք ձեր կյանքով եւ թույլ տվեք, որ մյուսներն իրենց կյանքով ապրեն։ Թող յուրաքանչյուրն իրենն անելու հնարավորություն ունենա»,- Instagram-ի էջում գրել է Սոբչակը։

Ավելի վաղ լրագրող Բոժենա Ռինսկան պատմել է փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել Քսենիա Սոբչակի անձնական կյանքում։ Նրա խոսքով՝ հեռուստահաղորդավարուհու ընկերներն արդեն վաղուց քննակում են նրա հնարավոր բաժանումը Մաքսիմ Վիտորգանից։

Image result for ksenia sobchak husband

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.