Ոչ մի դեպքում աղբը մի գցեք մանդարինի կեղևը: Ահա դրա կիրառման մի քանի տարբերակ, որոնց մասին արժե իմանալ
Արդեն ձմեռ է, իսկ դա նշանակում է, որ կարելի է կիլոգրամներով մանդարին գնել և ուտել դրանք հենց նույն օրը: Բայց մենք այլ բանի մասին ենք ուզում պատմել: Պարզվում է, մանդարինի կեղևները իրականում շատ օգտակար են առողջության համար:
Այս միրգը շատ օգտակար է, այն հագեցնում է ծարավը, օրգանիզմին մատակարարում է վիտամին С, նաև նպաստում է մրսածության ժամանակ ջերմության իջեցնելուն և պայքարում է միկրոբների դեմ:
Բացի այդ, ապացուցված է, որ մանդարինները բարենպաստ են ազդում սրտանոթային համակարգի վրա՝ կանխելով աթերոսկլերոզը: Որպիսի առավելագույն օգուտ ստանաք այս մրգից,այն պետք է ուտել պտուղը պատող սպիտակ բարակ ցանցի հետ միասին:
Սակայն ոչ պակաս հետաքրքիր կերպ կարելի է օգտագործել նաև մանդարինի կեղևները:
Մանդարինի կեղևը առողջության համար.
Եթե հաճախ են ձեզ մոտ լինում մրսածություն կամ բրոնխիտ, վերցրեք 3 ճաշի գդալ մանդարինի կեղև, վրան լցրեք շատ տաք ջուր, թողեք մոտ 2 ժամ և քամեք: Մի քիչ մեղր ավելացրեք թուրմի մեջ և խմեք այն օրվա ընթացքում:
Արյան մեջ բարձր շաքարը կարելի է կարգավորել մանդարինի կեղևի օգնությամբ: Վերցրեք մեկ լիտր ջուր, դրա մեջ երեք մանդարինի կեղև եռացրեք և օրվա ընթացքում մի քանի անգամ 30 մլ խմեք:
Մանդարինի կեղևը գեղեցկության համար.
Ամենատարածված բաղադրատոմսը՝ մանդարինի կեղևից տոնիկն է: Մեկ մանդարինի կեղևի վրա լցրեք մեկ բաժակ սառը ջուր, թողեք այդպես մեկ օր և դեմքը մաքրեք այդ տոնիկով՝ օրական մի քանի անգամ: Այն թույլ կտա ազատվել սև կետերից և ձգել մաշկը:
Մանդարինի չորացրած կեղևներով կարելի է ուղղակի լվանալ մարմինը՝ նախորոք թրջելով այն տաք ջրում:
Մանդարինի կեղևը խոհարարության մեջ.
Մանդարինի կեղևից կարելի է ստանալ շատ համեղ մուրաբա: Այն նաև ավելացնում են թեյի մեջ՝ բույրի համար:
Մանդարինի կեղևը՝ չորացված և մանրեցված վիճակում ավելացնում են տապակելու մսի մեջ. տալիս են յուրահատուկ և օրիգինալ համ:
Մանդարինի կեղևը կարելի է ավելացնել թխվածքների մեջ, դրանով զարդարել տորթերը կամ լիկյոր պատրաստել:
Մանդարինի կեղևը կենցաղում.
Անշուշտ, մանդարինի կեղևի օգտագործման ամենատարածված տարբերակը՝ տարածքներին անուշ բույր փոխանցելն է: Պարզապես կեղևները դրեք բնակարանի այն հատվածներում, որտեղ ձեզ հարմար է և վայելեք բուրավետությունը:
Չորացրած մանդարինի կեղևները դնում են հագուստի պահարաններում. դա թույլ է տալիս կանխել ցեցի հայտնվելը:
Չորացրած մանդարինի կեղևները կօգնեն վառել վառարանը կամ բուխարին:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո