Հատուկ Ամանորյա սեղանի համար եգիպտացորենով պատրաստվող ամենահամեղ աղցանը
Բաղադրամասեր
Պահածոյացված եգիպտացորեն — 1 բանկա,
պանիր — 150 գ
սալորի չիր — 150 գ,
ձու — 3 հատ, կանաչ սոխ — 1 փունջ
մայոնեզ — 2 ճ․գ
սխտոր — 1 ատամիկ,
աղացած սև պղպեղն ու աղը — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սալորի չիրը դնում ենք գոլ ջրի մեջ։
Այդ ընթացքում ձուն և պանիրն անցկացնում ենք քերիչով։ Տեսնում ենք, եթե սալորի չրերը փափկել են, հանում ենք ջրի մեջից և մանր կտրատում ենք։ Սալորների վրա ավելացնում ենք ձուն, պանիրը և եգիպտացորենը։
Այդ ամենի վրա լցնում ենք ճզմած սխտորը, ավելացնում ենք մայոնեզը և լավ խառնում։