Անի Լորակը պաշտոնապես ամուսնալուծվում է
Անի Լորակը պաշտոնապես ամուսնալուծվում է 41-ամյա թուրք գործարարից:
Կիևի Շևչենկոյի դատարանի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ երգչուհին դեկտեմբերի 4-ին ամուսնալուծվելու մասին դիմում է ներկայացրել, իսկ այս գործով առաջին նիստը պետք է տեղի ունենա հաջորդ երկուշաբթի՝ դեկտեմբերի 24-ին:
Դատարանում Մուրատը և Անին կորոշեն գույքի բաժանումը, ինչպես նաև կորոշեն, թե ով է ստանձնելու իրենց դստերը` յոթ տարեկան Սոֆիայի խնամակալությունը: