21 օր հարսանիք և Պրիանկա Չոպրայի 11 հանդերձանքը
Պրիանկա Չոպրան և Նիկ Ջոնասը թեև ամուսնացել են դեկտեմբերի սկզբին, սակայն մինչ օրս էլ նրանք շարունակում են տոնել իրենց միությունը: Յուրաքանչյուր այդպիսի արարողության ժամանակ Պրիանկան նոր շքեղ զգեստով է ներկայանում, և արդեն հնդիկ դերասանուհին ցուցադրել է 11՝ մեկը մյուսից գեղեցիկ զգեստ:
Tattler.ru-ի հաղորդմամբ երեկ էլ Չոպրան Նիկի հետ նոր լուսանկար է հրապարակել Մումբայից,որտեղ զույգը Բոլիվուդի աստղերի համար կազմակերպել էր հերթական արարողությունը: