Արքայազն Ուիլյամն ու նրա եղբայրը՝ Հարրին, Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը մասնակցել են Եղիսաբեթ երկրորդ թագուհու հրավիրած ընթրիքին
Արքայազն Ուիլյամն ու նրա եղբայրը՝ Հարրին, Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը Բուքիգհեմյան պալատում մասնակցել են Եղիսաբեթ երկրորդ թագուհու հրավիրած ընթրիքին: Թագուհին Սուրբ Ծննդյան տոներից առաջ կազմակերպվող հանդիսավոր ընթրիքին հրավիրում է իր բոլոր 50 ազգականներին:
Պապարացիներին հաջողվել է լուսանկարել, թե ինչպես են արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը ավտոմեքենայով մոտենում պալատին: Մեքենայում են եղել նաև նրանց երկու երեխաները և դայակ Մարիա Տուրրիոն Բորրալլոն: Քեյթ Միդլթոնը ընթրիքի համար վարդագույն զգեստ է ընտրել:
Պապարացիները լուսանկարել են նաև արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին: Հարրին անձամբ է վարել մեքենան: Մեգան Մարքլը սև զգեստով է եղել: Քիչ անց պալատին են մոտեցել նաև արքայազն Չառլզն ու նրա կինը՝ Կամիլլան:
Աղբյուրը ՝ Life Panarama.am