Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն այսօր ժամը 19:30-ին
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ այսօր՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը: Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը:
Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: