4 հոգի թունավորվել են շմոլ գազից. նրանց թվում են 2-ամյա և 3 ամսական երեխաներ

0

Դեկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, Վանաձորի շտապ օգնությունից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն-4 Մեքենաշինարարների 52 շենքի բնակարաններից մեկից հիվանդանոց են տեղափոխել թունավորված 26-ամյա Ֆենյա Հ․-ին, 61-ամյա Թամարա Խ.-ին, 2-ամյա Մերի Վ.-ին և 3 ամսական Մարի Վ.-ին

 

Картинки по запросу շմոլ գազ

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածները հայտնել են, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, ջրատաքացուցիչի արտանետած շմոլ գազից:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Աղբյուրը ՝ Lurer.com

Leave A Reply

Your email address will not be published.