Հեռավոր կղզու երեխաներն աշխարհում առաջին անգամ դրոնով պատվաստանյութ են ստացել
Վանուատուից մեկ ամսական փոքրիկը դարձել է աշխարհում առաջին երեխան, որի համար պատվաստանյութը դրոնն է բերել։
Դրոնները նախկինում երբեք չեն օգտագործվել պատվաստանյութի առաքման համար։ Պացիենտը, որի համար դրոնը թանկարժեք պատվաստանյութ է բերել, դարձել է փոքրիկ Ջոյ Նովեյը, ով ապրում է Մելանեզիայում (Ավստրալիայից արեւելք գտնվող կղզեխմբեր) գտնվող Վանուատու հանրապետությունում։
Դրոնն ուղարկել են կղզիների մոտ գտնվող լեռնային տեղանքներից մեկից, որտեղից այն թռել է մոտ 40 կմ, որն ընդամենը 25 րոպե է տեւել։
Տեղանքում, որտեղ ապրում է փոքրիկ Ջոյը, չկա ոչ հիվանդանոց, ոչ էլ նույնիսկ էլեկտրականություն։ Այնտեղ միայն ոտքով կարելի է հասնել կամ տեղի նավակներով, եւ ճանապարհն էլ մի քանի ժամ է տեւում։
Երբ պատվաստանյութով դրոնը թռել է, տեղացի բուժքույրը պոլիոմելիտի, թոքախտի, հեպատիտ В-ի, կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստում էր կատարում 13 տեղացի երեխաների եւ 5 հղի կանանց։
Մասնագետների խոսքերով՝ դրոնները լավ են համապատասխանում դժվարանցանելի եւ հեռավոր տարածաշրջաններ պատվաստանյութեր տեղափոխելու համար։ Քանի որ պատվաստանյութերը պահանջկոտ են պահպանման պայմանների հանդեպ, տեղափոխումը պետք է լինի արագ, եւ անհրաժեշտ արագությունը ապահովում է հենց օդային տրանսպորտը։ Ավելին, դրոնով տեղափոխումը զգալիորեն էժան է, քան ուղղաթիռինը կամ ինքնաթիռինը։
Աղբյուրը ՝ News.am