Օհանավանում թակարդի մեջ խճճված գորշ արջ է հայտնաբերվել. մեղավորը վարչական տուգանք կվճարի

0

Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։

 

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ վարչական տուգանք 30 000 ՀՀ դրամի չափով։

Համաձայն Ոստիկանության կողմից ստացված նյութերի՝ քաղաքացին թակարդը տեղադրել է գայլ որսալու նպատակով։
Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց է թողնվել վայրի բնություն։

 

Image result for խճճված գորշ արջ

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհինպատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն անդրկովկասյան գորշ արջի որսի և (կամոչնչացման դեպքումյուրաքանչյուրմիավորի (անկախ տարիքիցհամար կենդանական աշխարհին պատճառված վնասիհատուցման սակագինը կազմում է 1 մլնդրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝հնգապատիկի չափով), ինչպես նաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշորվնաս (ապօրինի որսի դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահինսահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխանօրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:

Leave A Reply

Your email address will not be published.