Չինաստանի Լանֆան քաղաքում արգելել են տոնել Սուրբ Ծնունդը

0

Չինաստանի Լանֆան քաղաքի իշխանություններն արգելել են Սուրբ Ծնունդի հրապարակային տոնակատարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post հրատարակությունը:

 

Image result for china

Արգելքը վերաբերել Է Սուրբծննդյան զարդարանքներին ու այն միջոցառումներին, որոնք կապված են տոնի հետ: Պաշտոնյաների որոշման մեջ ասվում Է, որ խանութներին չի թույլատրվում Սուրբծննդյան ներկայացումներ ու գովազդային ակցիաներ անցկացնել:

Սուրբծննդյան տոնածառներ, պսակներ, գուլպաներ կամ Սանտա-Քլաուսի ֆիգուրներ վաճառողներին նույնպես պատիժ Է սպասում: Քաղաքի վարչակազմի աշխատակիցներից մեկը ճշտել Է, որ արգելքը վերաբերում Է ոչ միայն տոնական ապրանքներին, այլ փողոցներում իրականացվող վաճառքներին եւ գործում Է ոչ միայն Սուրբծննդյան տոնի ընթացքում:

 

Image result for china

Բացի այդ, իշխանությունները հորդորել են հայտնել զբոսայգիներում եւ պուրակներում «պրոպագանդվող կրոնի» մասին: Թե հատկապես ինչ կրոն Է նկատի առնվում, չի ճշտվում: Կաթոլիկական Սուրբ Ծնունդը տոն չԷ Չինաստանում, սակայն տոնական խորհրդանիշները բազմաթիվ քաղաքներում շատ տարածված են:

Leave A Reply

Your email address will not be published.