Մեսսին ստացավ 5-րդ «Ոսկե խաղակոշիկ»-ը. սա ռեկորդ է
Եվրոպայի մարզական ասացացիան «Ոսկե խաղակոշիկ»-ը հանձնել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Արգենտինացի ֆուտբոլիստը դարձել է 2017/18 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Եվրոպայում:
Սա Մեսսիի «Ոսկե խաղակոշիկն» է: Ֆուտբոլիստը այս մրցանակին արժանացել է նաև 2009/10, 2011/12, 2012/13, 2016/17 մրցաշրջաններում: Ֆուտբոլիստը այս մրցանկի քանակով ռեկորդակիր է:
Երկրորդ տեղում «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով մրցանակին արժանացել է 4 անգամ:
Աղբյուրը ՝ Lurer.com