Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ

0

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է«The Economist»-ի կողմից  Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ալեքսիս Օհանյանը այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

 

«Իրապես արժանի է, եղբայրներ և քույրեր: Դուք բոլորդ դա արեցիք խաղաղ և հզոր»,- գրել է Ալեքսիս Օհանյանը:

 

 

 

Image result for alexis ohanian armenia

 

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվաերկիր: Կոչումը տրվել է երկրում առաջընթաց ապահովելու համար: 

 

Related image

Պարբերականը նշում է, որ 2018 թվականի ապրիլին սկսած փողոցային խաղաղ պայքարըհանգեցրեց իշխանափոխության: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր ՆիկիոլՓաշինյանը բողոքի ալիքի վրա եկավ իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։ Նրա նոր քաղաքական ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավաքել է 70 տոկոս քվե: Պարբերականն ընդգծել է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։ «Այդ իսկ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է»,-նշել է պարբերականը:

 

 

 

Leave A Reply

Your email address will not be published.