ԻՆՉ ՀԱԳՆԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ. ՏՈՆԱԿԱՆ 5 LOOK ՀԱՅԿԱԿԱՆ MAVITA ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻՑ
«Ի՞նչ հագնել Ամանորին»,-եթե այս հարցը ձեզ համար նույնպես ակտուալ է, ապա կարդում եք մեր գրառումը: Wnews.am-ի նորաձևության բաժնի խմբագիր Գայանե Շահինյանն այցելել է հայկական արտադրության MAVITA ապրանքանիշի showroom , դիզայներ Տաթևիկ Մանուկյանի օգնությամբ ընտրել 5 կերպար Ամանորի գիշերը կրելու համար:
«Սիրում եմ ստեղծագործել և ստանալ եզակի ու չկրկնվող զգետներ, որոնց վրա առկա է և՛ձեռքի աշխատանք, և՛ միտք, և՛ երևակայություն»,- ասում է MAVITA ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Տաթևիկ Մանուկյանը:
Ամանորի համար դիզայներն առաջարկում է մի քանի թրենդային կեպար. «Վերադարձել է կենդանական պրինտը՝ հատկապես հովազի նախշը, հենց նման զգեստ էլ առաջարկում եմ կրել Ամանորին»:
«Մի քանի սեզոն է իրենց տեղը չեն զիջում նաև փայլ պարունակող գործվածքները, տարբեր չափերի ու կառուցվածքի փուլերը, որոնցով դիզայներներն առաջարկում են բացմազան հագուստներ ու հետաքրքիր համադրություններ ՝ սպորտայինից մինչև երեկոյան։ Ի դեպ՝ Ամանորին նման գործվածքից զգեստները շատ ակտուալ են։ MAVITA-ն նույնպես ունի մի քանի հետաքրքիր տարբերակ»:
MAVITA-ն այլընտրանքային տարբերակ ևս ունի. «Առաջարկում եմ Ամանորին զգեստի փոխարեն տաբատ կրել, որը կարելի է համադրել կա՛մ կենդանական պրինտով բլուզի հետ կա՛մ էլ ստանալ վառ colorblock: Նորաձև են լայն և հետաքրքիր լուծումներով թևերն ու փեշերը, որը նույնպես կարելի է կիրառել տոներին»։
Այնուամենայնիվ, թրենդներով տարվել դիզայները ևս խորհուրդ չի տալիս. «Կերտե՛ք ձեր սեփական ոճը, դա միշտ նորաձև է։ Մեծ ուշադրութուն դարձրեք ճիշտ և բնական սանրվածքին, հագուսից ոչ պակաս կարևոր են խնամված վարսերը: Օգտագործեք աքսեսուարներ. դրանք լրացնում են հագուստը և ընդգծում կերպարը (գոտի, շարֆ, ականջօղեր, բրոշ …): Անպայման ստեղծեք Ձեր բազային զգեստապահարանը, որը կծառայի մի քանի տարի։Եթե չեք գտնում ձեր ոճը, դիմեք մասնագետների…կարծում եմ, այս խորհուրդները ոչ միայն Ամանորին, այլև միշտ պետք կգան»:
Աղբյուրը ՝ Wnews.am