Ինչպես է ապրում Միխայել Շումախերը պատահարից 5 տարի անց

0
Դեկտեմբերի 29-ին արդեն կլինի 5 տարի այն օրից, երբ Ֆորմուլա-1-ի ամենահաջողակ վարորդ Միխայել Շումախերը ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս ընկավ ու գլխի լուրջ վնասվածք ստացավ։ Այդ ժամանակից ի վեր սպորտսմենի առողջական վիճակի մասին տեղեկությունները շատ սահմանափակ են եղել, քանի որ նրա կինը՝ Կորինան, ում հետ նա ամուսնացել էր 1995թ․-ին, ցանկացել է գաղտնի պահել նրա վիճակն ու չհանրայնացնել։ Ընկերները ևս ոչինչ չեն հայտնում, քանի որ եթե հայտնեցին, ապա նրանք այլևս ընկերներ չեն։
Շումախերն այժմ ապրում է Շվեյցարիայի իր տանը, որն արժե մոտ 50մլն ֆունտ ստեռլինգ։ Տունը կարծես կտրված ու թաքնված լինի աշխարհից։
Ինչպես գրում է բրիտանակն Daily Mail-ը, Շումախերն այժմ գամված չէ մահճակալին, ինչպես նաև նրան միացված չէ արհեստական շնչառություն։ Սակայն Շումախերը շարունակում է լուրջ բուժում ստանալ, որը շաբաթական արժենում է մոտ 50 հազար ֆունտ։

 

Related image

Ընկնելուց հետո Շումախերի մոտ ախտորոշվել էր ուղեղային արյունահոսություն։ Նրան երկու անգամ վիրահատել են, որից հետո վիճակը մի փոքր լավացել է։ Նշենք, որ հունվարի 3-ին Շումախերը կդառնա 50 տարեկան։

Աղբյուրը ՝  Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.