Հայտնիներ, որոնք դեմ են բնական մորթի կրելուն

0

Կենդանիների պաշտպանության շարժումն սկսվել է 60-ականներին: Իսկ արդեն 80-ականներին բնական մորթու դեմ էր պայքարում ավելի քան 100 կազմակերպություն: Շատ հայտնիներ այդ կազմակերպությունների անդամներ են եղել և պայքարել են կենդանիների շահերի համար:

 

1. Քրիստինա Ագիլերա

 

Ագիլերան այն հայտնիներից է, որոնք ոչ միայն խոսքերով են կենդանիների կողքին, այլև կարողանում են իրենց սերը գործով ցույց տալ:

Ագիլերայի ելույթների զգեստների համար դիզայներները միայն արհեստական մորթի են օգտագործում:

Հարցազրույցներից մեկում Ռոբերտո Կավալին խոստովանել է, որ Ագիլերայի համար կարված շորերից մեկն սպիտակ աղվեսի մորթուց է եղել, որից հետո Քրիստինան անմիջապես փոխարինել է այն արհեստական մորթով:

 

Похожее изображение

2. Շարլիզ Թերոն

Դերասանուհի Շարլիզ Թերոնը, որը «PETA»-ի անդամ է, ակտիվորեն պաշտպանում է կենդանիների իրավունքները: Նա ասում է, որ կենդանիները չպետք է տանջվեն մարդկանց քմահաճույքի և նորաձևության համար:

«PETA»-ի պաստառում Թերոնն ասում է.

«Եթե չեք «հագնի» Ձեր շանը, ուրեմն, խնդրում եմ, ոչ մի տեսակի մորթի մի կրեք» :

3. Քլոե Քարդաշյան

Քլոեին կենդանիների շահերը համարձակ ձևով է պաշտպանում:

«PETA»-ի պաստառի համար Քլոեն մերկ է լուսանկարվել:

«Ավելի լավ է ոչինչ չհագնել, քան մորթի կրել»:

«PETA»-ի շարժման համար մերկ են լուսանկարվել նաև Պամելա Անդերսոնը, Պենելոպե Կրուսը ևն

Картинки по запросу khloe kardashian dog

4. Փինկ

Փինքն ի պաշտպանություն կենդանիներին գրել է «Vogue»-ի գլխավոր խմբագրին: Նամակում Փինկը խնդրում է ամսագրի էջերում չգովազդել մորթի, իսկ արքայազն Ուիլյամին խորհուրդ է տվել արգելել աղվեսների որսը:

 

Картинки по запросу pink singer dog

5. Քրիստինա Ռիչի

Դերասանուհին դադարեց մորթի հագնել, երբ «PETA»-ն ավելացրեց նրան «Ամենավատ հագնվող հայտնիների» ցանկում: Քրիստինան ներողություն է խնդրել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար և խոստացել, որ էլ երբեք մորթի չի հագնի:

«PETA»-ն դերասանուհուն վեգանների համար նախատեսված մթերքներով լի զամբյուղ է նվիրել:

Աղբյուրը ՝ VNEWS

Leave A Reply

Your email address will not be published.