Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում Է ծննդյան 82-ամյակը

0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում Է ծննդյան օրը: Դեկտեմբերի 17-ին լրացել Է Հռոմի քահանայապետի 82 տարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հովվապետին առաջինը շնորհավորել են բարեգործական մանկական դիսպանսերի երեխաները, որը Վատիկանի աջակցությամբ բացվել Է ավելի քան 90 տարի առաջ: Երեխաները Պապի մոտ ունկնդրության Էին եկել ծննդյան օրվա նախօրյակին եւ նրան են մատուցել մեծ տորթ՝ «Շնորհավորանքներ Ֆրանցիկոս պապին» մակագրությամբ: Տորթը զարդարված Էր ամանորյա տոների խորհրդանիշերով՝ տոնածառերի եւ ձնեմարդկանց փոքրիկ պատկերաքանդակներով:

2013 թվականին ընտրված քահանայապետը շարունակում Է ապրել Վատիկանի «Սուրբ Մարթայի տուն» հյուրանոցում՝ Առաքելական պալատի հարկաբաժիններն օգտագործելով որպես աշխատանքային առանձնասենյակ: Արգենտինայից տեղափոխվելով Վատիկան՝ Ֆրանցիսկոսը չի դավաճանել «հասարակ քահանայի» շատ սովորությունների:

Նա ամեն առավոտ իր օրն սկսում Է 4:45-ին եւ, իր իսկ խոստովանությամբ՝ հաճախ Է արտասանում «Լավ տրամադրության աղոթքը»: «Հումորի զգացումն այն բարիքն Է, որը ես խնդրում են Աստծուց»,- պատմել Է Ֆրանցիսկոսը: Պապի եւս մեկ գաղտնիքը ամուր առողջ քունն Է: Քահանայապետը քնում Է օրական վեց ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը.

 

Картинки по запросу franciskos

Leave A Reply

Your email address will not be published.