Facebook-ի հերթական խոստովանությունը. շուրջ 7 միլիոն օգտատեր վտանգի տակ է հայտնվել
Facebook սոցիալական ցանցը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որի ընթացքում պարզվել է, որ շուրջ 7 միլիոն օգտատիրոջ նկարներ անցել են երրորդ անհայատ կողմի:
Ըստ սոցաիալական ցանցի՝ -ի էջով մեկ այլ հավելված գործարկելիս երրորդ կողմը հնարավորություն է ստացել մուտք գործել օգտատերերի անձնական էջեր և այնտեղից ստանալ ոչ միայն հրապարակված նկարներ, այլև օգտատիրոջ կողմից վերբեռնված ու այնուհետև ջնջված նկարները, քանի որ սոցիալական կայքը դրա կրկնօրինակը այնուամենայնիվ պահում է: Facebook-ը հայտարարել է, որ այս տեխնիկական խոտանը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ից 25-ը մինչև մասնագետների կողմից դրա հայտնաբերումը:
Առայժմ պարզ չէ, թե ինչու է սոցիալական ցանցի ղեկավարությունը այսքան ժամանակ թաքցրել նման քանակությամբ արտահոսքի փաստը: Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Նյու Յորքում Facebook-ը բացեց առաջին փոքրիկ տեղեկատվական կենտրոնը՝ օգտատերերին անվտանգության կանոնները տեղում բացատրելու համար: