Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու

0

КоммерсантЪ Weekend ռուսական թերթը մարդու օրգանիզմի համար խոզի խաշած տոտիկների՝ հատկապես ձմռանը օգտակարության մասին հոդված է հրատարակել:

Հոդվածի հեղինակ, Афиша-Еда կայքի խմբագիր Ալեկսեյ Զիմինը գրում է, որ խոզի վերջույթները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք ջերմային վերամշակման ընթացքում դոնդողանյութի են վերածվում: Հեղինակի խոսքով՝ այդ նյութը շատ օգտակար է մարդու առողջությանը:

Картинки по запросу խաշ

«Բժիշկները խորհուրդ են տալիս ոսկրային վնասվածքների ու սալջարդների դեպքում առավոտյան գնալ հայկական ռեստորան և խաշ պատվիրել: Դա տաք, հեղուկ դոնդողանյութով ճաշատեսակ է», — գրում է հոդվածի հեղինակը:

Հոդվածում ներկայացված են նաև խաշի մեջ օգտագործվող խոզի տոտիկներով պատրաստվող այլ ճաշատեսակների բաղադրատոմսեր:

Leave A Reply

Your email address will not be published.