Ջոն Մայերը խենթանում է Քորթնի Քարդաշյանի համար
Կարծեք թե, այս տարվա անակնկալ սիրավեպերի շարքը դեռևս ավարտվախ չէ։ Եթե հավատանք ԶԼՄ-ներին, ապա 41-ամյա երգիչ Ջոն Մայերը խենթանում է 39-ամյա Քորթնի Քարդաշյանի համար ու նրան հրավիրել է ժամադրության։ GQ Men of the Year երեկույթի ժամանակ Ջոնը սիրահետում էր Քորթնիին, հայտնում են աղբյուրները։ Ականատեսների խոսքերով, Մայերը Քորթնիին ասել է, որ շատ ուրախ է նրան կրկին տեսնել։ Սակայն աղբյուրները նաև հայտնում են, որ Ջոնը Քորթնիի «ճաշակով» չէ։
Տաբլոիդներն անհամբեր են Քորթնիի համար նոր զուգընկեր գտնել՝ Յունես Բենջիմից Քորթնիի բաժանումից հետո։
Ջոն Մայերը նախկինում հանդիպել է Ջեսսիկա Սիմփսոնի, Ջեննիֆեր Էնիսթոնի, Քեթի Փերիի, Թեյլոր Սվիֆթի ու այլ հայտնիների հետ։