Օդրի Հեփբերնը ընտրվել է վերջին 100 տարում նորաձևության հիմնական թելադրողը
Բրիտանացի դերասանուհի և ֆոտոմոդել Օդրի Հեփբերնը (1929-1993 թթ.) ընտրվել է վերջին 100 տարում նորաձևության հիմնական թելադրողը։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Telegraph-ին։
Համաշխարհային հարցմանը, որը կազմակերպել էր DHL ընկերությունը, մասնակցել է ավելի քան 6000 կին Մեծ Բրիտանայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրալիայից, Ճապոնիայից։ Հեփբերնը բոլոր երկրներում, բացի ԱՄՆ-ից, զբաղեցրել է առաջին տեղը։ Ամերիկացիները նորաձևության գլխավոր իրենց թելադրողին ճանաչել են Ջոն Քենեդու կնոջը՝ Ժակլինին։
Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում երկրորդ տեղում, իսկ Իտալիայում և ԱՄՆ-ում երրորդ տեղում է արքայադուստր Դիանան։
Ավելի վաղ, բրիտանական Dazed ամսագիրը 2018 թվականի ամենաոճային մարդկանց էր առանձնացրել։ Առաջին տեղում էր ամերիկացի դերասան Ջեֆրի Գոլդբլումը։
Աղբյուրը ՝ Life Panarama.am